կարևոր
2812 դիտում, 8 ամիս առաջ - 2023-08-08 13:28
Քաղաքական

Մասնակցելու եմ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին. Հայկ Մարության

Մասնակցելու եմ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին. Հայկ Մարության

Դերասան, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հանդես է եկել հայտարարությամբ՝ Երևանի ավագանու ընտրություններին իր մասնակցության մասին։

«Ես հայտարարում եմ, որ իմ թիմի հետ միասին մասնակցելու եմ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին։

Սիրելի երևանցիներ, մենք համոզված ենք, որ մեր քաղաքի բախտը չեն կարող որոշել ինչ-որ անհասկանալի ու պատահական մարդիկ։ Միակ որոշողը դուք եք, առանց ձեզ ոչ ոք ոչ մի բան չի որոշելու»,- ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում հայտարարում է նա։