կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-03 11:35
Քաղաքական

Հանրապետականի պլանը 0-ն է. Գալուստ Սահակյան

Հանրապետականի պլանը 0-ն է. Գալուստ Սահակյան

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը պնդում է, որ երեկ համաձայնություններ չեն եղել խմբակցությունների ներկայացուցիչների և վարչապետի միջև: «Ես չեմ եղել այդ քննարկումներին, բայց որևէ բան հնարավոր չէ բանակցել: Նախ` ԱԺ-ն որոշում է կայացրել իրենց բերած օրինագծով, որ մեկ տարի հետո պիտի լինեն ընտրությունները, իսկ դա լինում է մայիս ամիսը: Հիմա ասում են` արագացնենք, որովհետև մեր երկրի տնտեսությունը քայքայվում է այս ճանապարհով: Ես էլ ասում եմ, որ էս հինգ ամսում մի մարդ թող դրսից գար, տնտեսության համար ինչ-որ մի բան դներ»,- նշեց նա:

Դիտարկմանը` ասում են, որ քաղաքացիների պահանջ է, բայց ՀՀԿ-ն չի ուզում կատարել ժողովրդի պահանջը, Սահակյանն արձագանքեց. «Ժողովրդի պահանջը շատ լավ եմ հասկանում: Ես չեմ կարծում, որ ինչ-որ մի մարդ պիտի ծնվի մեզնում և ժողովրդի պահանջով կարողանա իր կարողությունները ներկայացնի ժողովրդին: Ժողովրդի պահանջով ես այսօր պատգամավոր եմ»:

Ըստ նրա` ՀՀԿ-ականները վախենալու պատճառ չունեն: «Իրական հանրապետականները այն մարդիկ են, որոնք երբեք վախ չունեն: Հայաստանը ինչքան ավելի մեծ զարգացում ունենա, բնականաբար, Հանրապետականը պիտի լինի այդ զարգացման կենտրոնում, անհնար բան է, որ առանց Հանրապետականի հնարավոր լինի որոշակի առաջընթաց մեր պետության հանար»,- նշեց նա:

Իսկ թե ինչո՞ւ է անհնար, Սահակյանը պարզաբանեց` որովհետև միայն Նիկոլ Փաշինյանն է, ուրիշ մարդ չկա, մեկ հոգով չի կարելի ինչ-որ բան անել:

Հարցին` Հանրապետականը պլան «Բ» ունի՞, եթե պլան «Ա»-ն ձախողվի, նա պատասխանեց. «Մեր պլանը 0-ն է»: