Փոխարժեքներ
15 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
«Այն միջազգային կառույցները, որ ստեղծել է մարդկությունը, ցավալիորեն, չաշխատեցին, և այն աստիճանի չաշխատեցին, որ միջազգային կառույցները ոչ միայն անտեսեցին տեղի ունեցող ցեղասպանությունը, այլև որոշեցին գնալ ու ցեղասպանություն իրականացրած երկրում մասնակցել ինչ–որ բնապահպանական միջոցառման»։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, ՄԱԿ–ի Հայաստանյան գրասենյակի դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։
«Անշուշտ, բնապահպանությունը չափազանց կարևոր է, որովհետև առանց մաքուր միջավայրի մենք չենք կարող ապրել։ Բայց բնապահպանությունն առաջին հերթին մարդկանց համար է, հետևաբար ՄԱԿ-ի ղեկավարը, որը ոչ միայն ունի հնարավորություն, այլև պարտականություն գործողություններ իրականացնելու՝ կանխարգելելու համար ցեղասպանությունը, գնում է մասնակցելու Բաքվում նմանատիպ միջոցառումների, ես համարում եմ, որ այս մարդիկ հանցակից են բոլոր ցեղասպանություններին, որոնք հաստատապես էլի լինելու են։ Ձեր ստեղծած կառույցները դուք օգտագործում եք ձեր անձնական շահերի համար»,–հավելեց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի դիմաց տեղի է ունենում «Stop Greenwashing Genocide!» խորագրով բողոքի ակցիա, որին մասնակցում է նաև էկոակտիվիստ Գրետա Թունբերգը, որը հրաժարվել է մասնակցել COP29-ին Ադրբեջանի անցկացման վայրի պատճառով:
Մանրամասները՝ տեսանյութում: