Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շատ էֆեկտիվ գործունեության միտված կառավարություններ ենք մենք ունեցել, այս կառավարությունը եւս բացառություն չէ, հատկապես` հաշվի առնելով, որ համալրված է փորձառու կառավարիչներով, եւ ՀՀԿ -ն է ստեղծել բոլոր կառավարությունները, այդ թվում' նաեւ գործող կառավարությունը, եւ այդ տեսակետից Հանրապետականի էֆեկտիվությունը գործադիր մարմնում էլ ավելի ակներեւ կդառնա կառավարության գործունեության գալիք տարիների ընթացքում: Այս մասին լրագրողներին այսօր ասաց ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Անդրադառնալով կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, թե նոր կառավարության ծրագիրը պետք է լինի էֆեկտիվ, ու պատասխանելով լրագրողների հարցին' իսկ նախորդ կառավարության ծրագիրն էֆեկտիվ չէ՞ր, Աշոտյանը նշեց, որ կառավարության ծրագրերը ստեղծվում են տվյալ ժամանակահատվածում, տվյալ սոցիալական, տնտեսական եւ քաղաքական կանխատեսումների շրջանակներում, եւ այդ տեսակետից նույնպես նոր կառավարության ծրագիրը լինելու է այնպիսին, որ լինի մինիմալ ռիսկային եւ մաքսիմալ արդյունավետ:
«Ես կարող եմ մի քիչ բացել փակագծերը կրթության ոլորտից: Մենք նախորդ ծրագրից ունեինք շուրջ 20 ծրագրային առաջարկ' միայն կրթության բնագավառից եւ շուրջ 10 առաջարկ' գիտության բնագավառից: Իհարկե, մի մասն արդեն կատարվել է, որովհետեւ նախորդ կառավարությունը գործունեությունը սկսել էր 2013 թվականից. աշխատանքների մի մասն ավարտել ենք, այդ միջոցառումները կառաջարկենք հանել ծրագրերից, նաեւ կառաջարկենք նոր նախագծեր: Կրթության բնագավառում նոր նախագծերի առաջարկությունների թիվը մոտ 25-30 տոկոս կլինի, բայց կլինեն շարունակական բնույթի բարեփոխումներ, որոնք անխուսափելի են»,- ներկայացրեց Արմեն Աշոտյանը: