|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Սույն թվականի նոյեմբերի 18-ին` տեղական ժամանակով ժամը 12:41-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08։41-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38․97⁰ և արևելյան երկայնության 46.67⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտի՝ Ահար քաղաքից 65 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 3,8 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Մեղրի, Կապան, Քաջարան, Ագարակ քաղաքներում, ինչպես նաև Ալվանք, Շվանիձոր, Նռնաձոր և Ներքին Հանդ գյուղերում` 3 բալ ուժգնությամբ։