Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, խոսելով իշխանափոխության վերաբերյալ ՀԱԿ-ի պահանջի մասին, նշեց, որ պայքարը գնում է արտագաղթի, ժամանակի ու կամքի միջև, այսինքն` որքան ժամանակը գնում է, զուգահեռ արտագաղթը չի դադարում, և եթե մարդ չմնաց, ուրեմն իշխանափոխության պահանջն էլ է ինքնըստինքյան վերանում:
«Ժամանակն ի վնաս մեզ է աշխատում, եթե պայքարող չմնաց, ո՞վ է սրանց հախից գալու: Ակնհայտ է, թե մեր ակտիվիստներից որքան մարդ արտագաղթեց, և թե որքան է թուլացել երկիրը»,- ասաց պատգամավորը:
Ինչ վերաբերում է քառյակի համագործակցությանը, Արամ Մանուկյանը նշեց, որ քառյակի ձեռքբերումներից մեկն էլ այն է, որ այս նստաշրջանի ընթացքում` հունվարից սկսած, բոլոր քվեարկություններն անցնում են 66-67 ձայնով:
«Մենք խորհրդարան մտել ենք յոթ ձայնով, բայց համատեղ ջանքերի արդյունքում հիմա ունենք 50-55 ձայն, մի քիչ էլ գնանք` նրանք 50 կդառնան, երբ Հանրապետականից անցնելու են ընդդիմություն, հատկապես` եթե սահմանադրական բարեփոխումների նախագիծը չանցնի: Սեպտեմբերի վերջին հույս ունենք, որ ուրիշ քաղաքական ուժեր էլ կմիանան»,- ասաց Արամ Մանուկյանը: