|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրուցում նշեց, որ կոալիցիան լավ բան է:
«Դե որ ասում ենք կոալիցիա, էտի լավ բան ա արդեն: Միացում ա, ուժեղանալ ա»,- բացատրեց Սարոյանը:
Հարցին` Դաշնակցությունը կուժեղացնի՞ ՀՀԿ-ին, Հանրապետականը թուլացե՞լ է, նա պատասխանեց. «Տո խի՞ ա թուլացած, ինչքան նորմալ ըլնենք, հավաքված ըլնենք, էնքան ուժեղ կլինենք, անպայման պտի քանդվե՞նք»,- ասաց նա:
Հարցին, թե` մյուս քաղաքական ուժերի հետ և՞ս պատկերացնում եք համագործակցությունը, Սարոյանը պատասխանեց. «Իհարկե` այո, շատ հնարավոր ա, Հանրապետականը բոլորին էլ կարա ընդունի, Հանրապետականի սիրտը մեծ ա»: