Փոխարժեքներ
17 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Առողջապահության նախարարության ներկայացուցիչները շաբաթ օրը հայտարարել են, որ հաստատվել է ԱՄՆ-ում կապիկի ծաղկի նոր ձևով հիվանդացության առաջին դեպքը, որը հայտնաբերվել է արևելյան Կոնգոյում, հաղորդում է Associated Press-ը:
Կալիֆորնիայի հանրային առողջապահության վարչության տվյալներով, հիվանդը ճանապարհորդել էր Արևելյան Աֆրիկայում, իսկ վերադառնալուց հետո բուժվում է Հյուսիսային Կալիֆորնիայում: Ախտանիշները բարելավվում են, և բնակչության համար վարակվելու հավանականությունը ցածր է։
Տուժածը գտնվում է տանը՝ մեկուսացման մեջ, և բուժաշխատողները նախազգուշական միջոցառման նպատակով պարզում են հարազատների հետ նրա շփումները։
Կապիկի ծաղիկը հազվագյուտ հիվանդություն է, որն առաջանում է վիրուսով վարակվելու հետևանքով: Այն տարածված է Աֆրիկայի շրջաններում, որտեղ մարդիկ վարակվում են կրծողների կամ փոքր կենդանիների կծոցներից: Ավելի մեղմ ախտանիշները կարող են ներառել ջերմություն, դող և մարմնի ցավեր: Ավելի ծանր դեպքերում մարդկանց մոտ կարող են առաջանալ վերքեր դեմքի, ձեռքերի, կրծքավանդակի և սեռական օրգանների վրա:
Այս տարվա սկզբին գիտնականները հայտնել էին Աֆրիկայում կապիկի ծաղիկի նոր ձևի ի հայտ գալու մասին, որը տարածվում է սերտ, այդ թվում՝ սեռական շփման միջոցով: Վիրուսը լայնորեն տարածվել է Արևելյան և Կենտրոնական Աֆրիկայում։