|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Ոստիկանությունը երեք մարդու Է ձերբակալել Կեսարիայում վարչապետ Բենյամին Նեթանյահուի մասնավոր նստավայրի վրա հարձակման կապակցությամբ, որի ուղղությամբ երկու ազդանշանային հրթիռ է արձակվել, միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել, հաղորդում է Times of Israel պարբերականը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
«Կիրակի վաղ առավոտյան երեք մարդ է ձերբակալվել այն բանից հետո, երբ երկու ազդանշանային հրթիռներ են արձակվել Կեսարիայում վարչապետ Բենյամին Նեթանյահուի մասնավոր նստավայրի ուղղությամբ եւ ընկել բակում»,-գրում Է պարբերականը:
Նշվում է, որ որևէ վնասվածք չի գրանցվել, իսկ Նեթանյահուն և նրա ընտանիքն այդ պահին տանը չեն եղել: