Փոխարժեքներ
16 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ Նախաձեռնող խմբի նիստում երեկ առանց Նիկոլ Փաշինյանի քննարկել են ՊԵԿ գործունեությունը, որը ներկայացրել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։ Ինչո՞ւ Փաշինյանը նիստին չի մասնակցել, նա դրանցից բացակայում է միայն գործուղումների ժամանակ, երբ Հայաստանում չի լինում․ այս մասին ՔՊ-ական շարքերին հիմնավոր բացատրություն չի տրվել:
Մեր աղբյուրը կատակեց, թե, հավանաբար, սափրվելու ժամն է եղել` դա ավելի է կարեւորել, քան կուսակցական նիստին մասնակցելը։ Ինչ վերաբերում է նիստին, ապա Բադասյանը մի լավ գլուխ է գովել իր կատարած եւ կատարելիք աշխատանքի վերաբերյալ, հնարավորինս խուսանավել հարկային տեռորի մասին հարցերից կամ լղոզել:
Պարծեցել է, թե համակարգից վերջին 2 տարում դուրս են թողել ավելի քան 140 աշխատակցի, «որոնք չեն համապատասխանել հռչակված հեղափոխական չափորոշիչներին», պարզ ասած՝ կասկածվել են կոռուպցիոն գործարքներում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում