|
Փոխարժեքներ
25 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 449.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.8446 |
| GBP | ⚊ | £ 515.54 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության և Գերմանիայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Օլաֆ Շոլցի հեռախոսազրույցի տոնայնությունը գործնական է եղել, և զրույցը շատ անկեղծ է ստացվել։ Այս մասին Կրեմլի ներկայացուցիչն ասել է ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինին «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման համար տված հարցազրույցում,- հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Որքան ինձ է հայտնի, դա բավականին գործնական զրուց էր՝ մանրամասն և միանգամայն անկեղծ, քանի որ կողմերի դիրքորոշումը փոխադարձաբար շարադրված էր», - ասել է Պեսկովը։
Պատասխանելով հարցին, թե ինչու է այս խոսակցությունը տեղի ունեցել հենց հիմա, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ասել է, որ «իրավիճակն ունի զարգացման իր դիալեկտիկան»։
«Անկասկած, բոլոր տարրերը, հավանաբար, միավորվում են այնպես, որ երկխոսությունը վերսկսելու քաղաքական կամք է առաջանում։ Սա տվյալ դեպքում կարելի է միայն ողջունել, մանավանդ որ նախագահ Պուտինը բազմիցս ասել է, որ բաց է զրույցի համար»,- հավելել է Պեսկովը։
Գերմանական կողմի նախաձեռնությամբ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց երկու երկրների ղեկավարների միջև։ Մինչ այս վերջին անգամ նրանք հեռախոսով խոսել են 2022 թվականի դեկտեմբերի 2-ին։