Փոխարժեքներ
17 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանն իր տեսաուղերձում անդրադարձել է Արցախի ժողովրդի վերադարձի հավաքական իրավունքին։
«Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարցի հետապնդման հիմնական խոչընդոտը եղել և շարունակում է մնալ ՀՀ կառավարությունը։ Փաշինյանը միշտ խոսւսափել է այս հարցին անդրադառնալուց, երբ հարցնում են՝ ինչո՞ւ, ասում է՝ ՀՀ շահերից չի բխում, բայց այդպես էլ որևէ կերպ չհիմնավորելով այն։ ՀՀ կառավարությունն ունի բարոյական ու դիվանագիտական պարտականություններ՝ պաշտպանելու Արցախցիների իրավունքը։ Նույնիսկ Ադրբեջանի նախագահը, թեև իր պայմաններով, չի առարկում Արցախցիների վերադարձը։
Այս հարցը կարող է Հայաստանի համար բանակցային գործիք լինել։Ներկայում ՀՀ-Ադրբեջան բանակցային սեղանին չկա որևէ հարց, որը նպաստավոր է Հայստանի համար»,-այս մասին իր տեսաուղերձում նշում է Վարդան Օսկանյանը։