|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Վահագն Վերմիշյանը արդարացվեց 2 դրվագով, սակայն 8 տարի ազատազրկման հրահանգը չվերացվեց: Այս մասին հայտնում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը:
«Պատճառը ուժերի անհավասար լինելն էր` 5-ը ընդդեմ 1: Գործով մեղադրանքի կողմում գտնվում էին երկու դատախազ (Ծովակ Մնացականյան,Դավիթ Աղաջանյան) և 3 դատավոր (Կարեն Ամիրյան, Արմեն Հովհաննիսյան, Մեսրոպ Մակյան): Մնացած բոլոր պարզաբանումները մենք կտանք վերջին երեքի կողմից «որոշում» անվամումը կրող A4 ֆորմատի թղթերը ստանալուց հետո»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Վահագն Վերմիշյանը, 2019 թվականի մարտի 21-ից զբաղեցնելով ՀՀ քաղ.շին կոմիտեի նախագահի պաշտոնը, 2019թ սեպտեմբերից մինչև 2020թ փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները՝ խախտելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի պահանջները, որն է՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել որևէ պաշտոն առևտրային կազմակերպություններում, զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաև ստացել է խոշոր և առանձնապես խոշոր չափերի հասնող կաշառք, պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախությամբ հափշտակել ուրիշի՝ խոշոր չափերի հասնող գույքը։
Նա դատապարտվել է 8 տարվա ազատազրկման։