Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Առավոտի» դիտարկմանը, որ մարդկանց զայրացնում է խորհրդարանում հայտնված օլիգարխների կրթական մակարդակը, դաստիարակության աստիճանը, և ի՞նչն է խանգարում, որ ՀՀԿ-ն նման մարդկանց չբերեր խորհրդարան կամ հիմա հորդորի՝ դուրս գալ խորհրդարանից՝ տեղ ազատելով ավելի պատրաստված մարդկանց համար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանել է.
«Հանրապետականի ցուցակում չկան այդպիսի մարդիկ (օլիգարխներ), և դա մեր դիրքորոշումն է, այսինքն՝ կուսակցության դիրքորոշումը խորհրդարանի մասով ամբողջովին արտացոլվում է իր համամասնական ցուցակում: Ես դրա մասին ասել եմ և արել եմ, բայց ես երբեք չեմ ասել, որ Հանրապետական ոչ մի գործարար չի գալու խորհրդարան, այսինքն, ոչ թե գործարար, այլ այդպես ընկալվող մարդիկ, թեև փաստաթղթերով ամեն ինչ կարգին է, նրանք գործարար չեն: Ես էդպես չեմ ասել և չէի էլ կարող ասել: Ինչո՞ւ չէի կարող, որովհետև ինձ ճանաչողները շատ լավ գիտեն, որ ես հարցերը լուծում եմ ոչ թե պարտադրանքի միջոցով, ոչ թե մահակով, եթե դրա անհրաժեշտությունը ծայրահեղ չի լինում, այլ այնպես, ինչպես հիմա ասացիք՝ խնդրանքով, հորդորով:
Բայց խնդրանք-հորդորով չես կարող բոլորի առջև փակել խորհրդարանի դուռը: Մենք մեր ասածը արել ենք, մնացած քաղաքական ուժերն էլ թող գան հասնեն մեզ, և այդ պարագայում, կարծում եմ, խորհրդարանը միգուցե ավելի որակյալ կլինի: Թեև ես չեմ համարում, որ այսօրվա մեր խորհրդարանը վատ խորհրդարան է, կամ խորհրդարանի ճնշող մեծամասնությունը գիտելիք կամ կրթություն չունի, էդպես չի, կարծում եմ՝ ճիշտ կլինի այդ մարդկանց հետ շփվեն հասուն լրագրողները, վաստակ ունեցող, իրենց գործն իմացող լրագրողները, այլ ոչ թե… Չեմ ուզում ինչ-որ մի մասնավոր բուհի անուն տալ, էդ բուհն ավարտած երեք ամիս առաջ երիտասարդ աղջնակները կամ տղաները, ովքեր ուղղակի դժվար թե կարողանան իրողությունը ճիշտ ներկայացնել, դժվար թե կարողանան լուրջ խոսակցություն ծավալել էդ մարդկանց հետ»:
Թերթը գրում է, որ նախագահը նաև խոստացել է, որ ապագայում խորհդարանում չեն լինի, լրագրողների, հասարակության կարծիքով, օլիգարխներ, բայց դա միանգամից չի լինի. «Սա իմ գործելաոճն է: Ես կտրուկ քայլերի չեմ գնալու, ես շտապելու եմ դանդաղ»: