Փոխարժեքներ
18 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
«Հերթական ընտրությունները սարերի հետևում չեն, և իշխանությունը փորձում է նոր դեմքով հանդես գալ, որոշակիորեն փորձում է փաթեթավորել բոլոր այն խնդիրները, որոնք տարիների ընթացքում կուտակվել են, այդ սափրման գործընթացը ևս այս ընդհանուր արարի մի մասն է կազմում, և դա որևէ պատահական համընկնում չէ, հնարավոր է, որ իմիջային առումներով նրան խորհուրդներ են տվել, որը իրացնում է»,- այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Այս իշխանությունը 2018թ․-ից ի վեր բազմաթիվ խոստումներ է տվել, ասֆալտին տապալելուց սկսված մինչև մարդկանց անզատության ուղղարկելը։ Նիկոլ Փաշինյանի համար մարդկային մոտեցումները որևէ արժեք չունեն, անկախ նրանից թե այդ պաշտոնյաները ինչ ծառայություններ են մատուցել և որքան է հանցակից եղել Փաշինյանը տարբեր գործողություններում, այսօր նրանք պետք չեն, և վաղը նրանց փոխարեն կգան այլ դեմքեր, կանցնի մի ժամանակ նրանք ևս պետք չեն լինի։ Այն մարդիկ, ովքեր այսօր կամ առաջիկա օրերին պաշտոններից կզրկվեն, դա որևէ ձևով պատասխանատվությունից չի հեռացնում, որովհետև այն ինչում նրանք թաթախված են եղել, հետագայում իրավական պատասխանատվություն են կրելու»,-ասաց նա։