Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
The Washington Free Beacon կայքը, որը մոտ է ամերիկյան նեոպահպանողական խմբին, գրում է, որ Չինաստանին Իրանի նավթի վաճառքը կտրուկ աճել է վերջին ամիսներին՝ Բայդենի վարչակազմի՝ միջուկային համաձայնագրին վերադառնալու փորձերին զուգահեռ:
Կայքը պնդում է, որ Բայդենի կառավարությունը աչք է փակել Իրանի և Չինաստանի միջև նավթային գործարքների վրա՝ փորձելով վերադառնալ JCPOA-ին:
«Չինաստանը վերջին երեք ամսվա ընթացքում Իրանից օրական միջինը 800 հազար բարել նավթ է ներկրել, ինչը կրկնակի գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը»,- գրում է The Washington Free Beacon-ը։
ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը կայքին ասել է, որ Չինաստանը «Իրանի կարևոր առևտրային գործընկերներից է»։
«Միացյալ Նահանգները շարունակում է համագործակցել ՀԳՀԾ-ի բոլոր կողմերի, այդ թվում՝ Չինաստանի հետ։ Սա ՀԳՀԾ-ով նախատեսված երկկողմ պարտավորություններին վերադառնալու՝ մեր դիվանագիտական ջանքերի մի մասն է»,- ասել է նա։
«Սա է մեր նպատակը, Չինաստանի և ՀԳՀԾ-ի մյուս մասնակիցների նպատակը, առավել ևս դա Իրանի հռչակած քաղաքականությունն է: Մեր բանակցությունները Չինաստանի հետ, թե ինչպես վերադառնալ JCPOA-ին, ներառում են բանակցություններ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան: