կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-24 11:00
Հասարակություն

Հայաստանի առաջին տիկինը` նախագահի կին լինելու, Էլիզաբեթ թագուհու հետ զրույցի, Քիմ Քարդաշյանի մասին.Tengrinews.kz

ՀՀ առաջին տիկին Նունե Սարգսյանը ղազախական The Эфир-ի հետ զրույցում պատմել է նախագահի կին լինելու,  Էլիզաբեթ թագուհու հետ զրույցի, իր մանկության երազանքի, ինչպես նաև Քիմ Քարդաշյանի մասին:

Նա պատմել է, որ դեռ մանուկ հասակից գրքեր է գրել, հնարավոր է` դեր է խաղացել գենետիկան:

Խոսելով ՀՀ նախագահի կնոջ կարգավիճակի մասին` Նունե Սարգսյանը ասել է, որ դա մեծ պատասխանատվություն է: «Ես ներկայացնում եմ երկիրը և մեր մշակույթը: Կարևոր է իմ  հագուստը, վարսահարդարումը, այն, ինչ  խոսում եմ և ինչի մասին խոսում եմ»,- ասել է նա:

Նունե Սարգսյանը նշել է, որ ինքը շատ շփվող անձնավորություն է, իրեն դուր են գալիս մարդիկ, նա պատրաստ է շփվել նրանց հետ, պատմել մեր երկրի մասին, մշակութի մասին, և կապ չունի ` ով է այդ մարդը` հասարակ քաղաքացի՞, թե՞ թագուհի:

«Վերջին անգամ հանդիպել եմ Էլիզաբեթ թագուհու հետ, մենք զրուցել ենք տան մասին, իմ շան մասին, քանի որ նա նույնպես շատ է սիրում շներին: Ուղղակի պետք է լինել հասարակ և բնական, և բոլոր մարդիկ կհասկանան քեզ»,- նշել է ՀՀ առաջին տիկինը:

Զրույցի ընթացքում Նունե Սարգսյանն անդրադարձել է նաև  հայտնի հայերին, այդ թվում` Քիմ Քարդաշյանին, նշելով, որ նա իրեն դուր է գալիս, քանի որ կարողացել է ոչնչից համաշխարհային շոու սարքել: «Նա լավ է հասկանում փիառից, գիտի` երբ ինչ անել»,-նշել է նա:

Խոսելով ավանդույթների մասին` Նունե Սարգսյանն ասշել է, որ աշխատում է պահպանել դրանք և փոխանցել թոռնիկներին:

Իր մասնագիտության մասին ՀՀ առաջին տիկինն ասել է, որ 16 տարեկանում ցանկացել է դերասանուհի դառնալ:

Նշենք, որ Նունե Սարգսյանը Ղազախստանում մասնակցել է համաժողովի:

Մանրամասն` տեսանյութում: