|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հունիսի 19-ը ԱՄՆ-ում նշվում է որպես Հայրերի օր: Այդ կապակցությամբ Քարդաշյան քույրերը հիշել են իրենց հանգուցյալ հորը՝ Ռոբերտ Քարդաշյանին: Նրանք իրենց ֆեյսբուքյան էջում գրառում են արել:
Քիմ Քարդաշյան. «Շնորհավոր Հայրերի օր, հայրի'կ: Դու եղել ես աշխարհի ամենալավ հայրը: Մեր վերջին զրույցի ընթացքում ես քեզ ասացի, որ ես շատ բախտավոր եմ լավագույն հոր օրինակն ունենալու համար, և որ ես ունենալու եմ երեխաներ և նրանց փոխանցեմ այն ամենը, ինչը դու ինձ ես սովորեցրել: Ես շատ բախտավոր եմ, որ դու իմ հայրն ես եղել: Սիրում եմ քեզ»:

Քորթնի Քարդաշյան. «Ես կարոտում եմ նրան ամեն օր, բայց հատկապես` Հաերերի օրը, երբ հիշում եմ, թե ինձ բախտ է վիճակվել ունենալ աշխարհի լավագույն հայրը: Ես միշտ գիտեի, որ նա բացառիկ ծնող է, սակայն իմ երեխաներին ունենալուց հետո դա ավելի լավ հասկացա: Ես անում եմ ամեն ինչ՝ դառնալու համար այնպիսի ծնող, ինչպիսին նա էր ինձ համար»:

