|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Sweet Talk թուրք-բրիտանական համաժողովին մասնակցության շրջանակում մայիսի 13-15-ը կայցելի Մեծ Բրիտանիա:
Ըստ Hurriyet-ի` այցի շրջանակներում Էրդողանը հանդիպում կունենա Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի և երկրի վարչապետ Թերեզա Մեյի հետ։
Նշվում է, որ հանդիպումը կկայանա Բուքինգհեմյան պալատում, որի ընթացքում կողմերը կքննարկեն Մերձավոր Արևելքում և հատկապես Սիրիայում տիրող իրավիճակը, կիպրոսյան հիմնախնդիրը, ահաբեկչության դեմ միջազգային պայքարը և մի շարք այլ հարցեր: