Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողները ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին հարցրեցին, թե ինքն ընդունելություն կկազմակերպի՞ Քիմ Քարդաշյանի համար: Գալուստ Սահակյանը նախ շփոթվեց և ասաց. «Ես տեղյակ չեմ»:
Լրագրողները տեղեկացրեցին, որ ներկա պահին Քիմ Քարդաշյանը ընդունեության է հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ: «Նման բան իմ օրակարգում չկա»,- ասաց Գալուստ Սահակյանը, ապա հավելեց. «Քիմ Քարդաշյանը ամբողջ աշխարհում հայտնի տիկին է, և մենք հպարտ պետք է լինենք, որ ամբողջ աշխարհի ուշադրությունը նրա միջոցով Հայաստանի վրա է: Մենք սիրում ենք ամենալավ բանի մասին բամբասել, քարկոծել: Աշխարհահռչակ տիկին է, և կարծում եմ` մենք արժանապատիվ պետք է նրան ընդունենք»:
Հարցին, թե արդյո՞ք Քիմ Քարդաշյանն ավելի շատ բան չի անում, քան Հայաստանի ԱԳՆ-ն, պատասխանեց. «Այդպես չի կարելի ասել, համենայն դեպս, աշխարհահռչակ հայերը, օրինակ` Շառլ Ազնավուրը, իրենց ճանաչելիությամբ նպաստում են մեր ժողովրդի հետագա բարեփոխումներին»:
Լրագրողներից մեկը հարցրեց. «Գեղեցի՞կ կին է Քիմ Քարդաշյանը»: Գալուստ Սահակյանը նախ զայրացավ այդ հարցից, հետո պատասխանեց. «Ինձ համար բոլոր կանայք էլ գեղեցիկ են»: