կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-23 17:54
Հասարակություն

Դիտորդներն արձանագրել են կրկնակի քվեարկության դեպք

Դիտորդներն արձանագրել են կրկնակի քվեարկության դեպք

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն հայտարարություն է տարածել, ըստ որի` ՀԿ-ի դիտորդներն այսօր իրականացնում են դիտորդական առաքելություն, որի ընթացքում արդեն իսկ արձանագրել են մի շարք խախտումներ: 

««Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի դիտորդները այսօր իրականացնում են դիտորդական առաքելություն, որի ընթացքում արդեն իսկ արձանագրվել են մի շարք խախտումներ, մասնավորապես.

Կրկնակի քվեարկության փորձ,
Բաց քվեարկության մի քանի փորձեր,
Վստահված անձանց վկայականները տեսանելի վայրում փակցված չեն եղել,
Տեղամասերում ժամանակավոր կուտակումներ,
Քվեախցիկները տեղադրված են եղել սահմանված կարգի խախտմամբ՝ պահպանված չի եղել առնվազն 1 մետր հեռավորությունը

Կազմակերպությունը շարունակում է իրականացնել դիտորդական առաքելություն, արդյունքները կհրապարակենք, վերջնական արդյունքների ամփոփումից հետո»,- ասված է կազմակերպության հայտարարության մեջ: