Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի 600 կարճաժամկետ դիտորդներ աշխատում են արագ արձագանքման 44 շրջիկ խմբերով՝ ընդհանուր առմամբ, 90 շրջիկ դիտորդով:
Ըստ նրանց`ժամը 13:00-ի դրությամբ`
Երևանի 6/8 տեղամասային ընտրական կենտրոնում հանձնաժողովի նախագահը խոչընդոտել է «Անկախ դիտորդի» ներկայացուցչի աշխատանքին, երբ դիտորդն արձանագրել է բաց քվեարկության դեպք, ընտրատեղամասում՝ ընտրողների և դրսում՝ մեքենաների կուտակումներ, և հանձնաժողովի նախագահին առաջարկել արձանագրել և վերացնել խախտումները: Դրան ի պատասխան՝ հանձնաժողովի նախագահը սպառնացել է դուրս հրավիրել դիտորդին ու վիրավորական արտահայտություններ է հնչեցրել նրա հասցեին:
Տեղամասային կենտրոնից դիտորդին հեռացնելը կանխվել է տարածքային ընտրական հանձնաժողովին ահազանգելուց հետո. դիտորդին հեռացնելու որոշումը վերացվել է և չի կատարվել:
Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի 36/29 տեղամասային ընտրական կենտրոնից 10 մետր հեռու առկա է «Իմ քայլը» դաշինքի քարոզչական պաստառ: