|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այսօր ԿԸՀ մամուլի կենտրոնում ԿԸՀ անդամ Նունե Հովհաննիսյանը ներկայացրեց ընտրողների գրանցման ընթացքը` տեխնիկական սարքավորումների կիրառմամբ: Նա նշեց, որ հանրապետության 1997 տեղամասերում տեղադրվել են 4000 տեխնիկական սարքավորումներ: Խնդիրներ առաջացել են ընդամենը 30 տեխնիկական սարքավորման հետ, քանի որ դրանցով հնարավոր չէր լինում ստանալ ընտրողների բացակայության մասին տեղեկանքը: Հետո տեխնիկական անճշտությունը շտկվել է:
Մոտ մեկ տասնյակի չափով արձանագրվել է կրկնակի քվեարկություն, որի հիմքը ոչ թե կրկնակի քվեարկելու միտումն է եղել, այլ` տեխնիկական գործոնը: Մասնավորապես` եղել է տպիչի հետ կապված խնդիր, երբ կտրոնը չի տպվել, կամ փորձել են անձնագիրը երկրորդ անգամ անցկացնել սարքի միջոցով: Դրանք տեխնիկական մասնագետների ոչ ճիշտ աշխատանքի արդյունքում են եղել:
«Այս պահին նման խնդիր չկա: Թեև մոտ մեկ տասնյակի չափով կրկնակի քվեարկության դեպք է եղել, սակայն պետք է հաշվի առնել, որ սարքավորումներն առաջին անգամ են կիրառվում, իսկ տեխնիկական մասնագետները թեև պատրաստվել են, բայց լարվածությունը կամ առաջին փորձը դեր են խաղացել, այնպես որ` առանձնակի բացասական եզրակացություններ պետք չէ անել»,- ասաց Նունե Հովհաննիսյանը: