կարևոր
2503 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-14 21:51
Հասարակություն

ԵՄ դիտորդներն այցելել են Երասխի մետալուրգիական գործարանի կառուցման տարածք․ Կոստանյան

ԵՄ դիտորդներն այցելել են Երասխի մետալուրգիական գործարանի կառուցման տարածք․ Կոստանյան

ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը թվիթերյան իր էջում տեղեկացրել է, որ Հայաստանում գտնվող ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության անդամներն այցելել են Երասխում կառուցվող գործարանի տարածք․

«ԵՄ դիտորդներն այցելել են Երասխի մետալուրգիական գործարանի կառուցման տարածք, որը գտնվում էր ադրբեջանական կրակոցների տակ»,- գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի կողմից ՀՀ Երասխ բնակավայրի ուղղությամբ քաղաքացիական նշանակության օբյեկտ հանդիսացող՝ կառուցվող մետալուրգիական գործարանի թիրախավորման հետևանքով վիրավորում ստացած երկու օտարերկրացի աշխատակիցների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: