կարևոր
4606 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-07 15:18
Հասարակություն

Սյունիքում ԵՄ դիտորդներն այցելում են հայերի տներ ու հարցնում նախկինում այդտեղ բնակվող ադրբեջանցիների մասին. քաղաքագետ

Սյունիքում ԵՄ դիտորդներն այցելում են հայերի տներ ու հարցնում նախկինում այդտեղ բնակվող ադրբեջանցիների մասին. քաղաքագետ

Երկու օր առաջ ականատեսը պատմում էր, որ Սյունիքի մարզում ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչները այցելում են հայերի տներ ու հարցնում նախկինում իրենց գյուղերում, քաղաքներում բնակված ադրբեջանցիների, նրանց բնակված տների, այդ տների ներկա տերերի մասին։ Ըստ ականատեսի իրենց հարցերի պատասխանները գրանցվում էին թղթի վրա։ Այս մասին հայտնում է քաղաքագետ Արա Պողոսյանը:

«Համաձայնեք, սա չափազանց կարևոր հանգամանք է, որը անկասկած պետք է ունենա տրամաբանական բացատրություն։ ԵՄ դիտորդները ո՞ւմ հրահանգով են նման տեղեկատվություն հավաքում, ի՞նչ նպատակով են հավաքում և ո՞ւմ են փոխանցելու։

Այն, ինչ ըստ ականատեսի անում են ԵՄ դիտորդները, անկասկած ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ է, եթե նման տեղեկություն փոխանցվում է օրինակ ադրբեջանական կողմին` իրենց «արժանապատիվ վերադարձ» կոչված հնարածին հակահայկական ծրագիրը իրագործելու համար։

Ահա' Արցախի կլանման հետագա հավանական հետեւանքները, որոնք մեզ համար ստեղծելու են իսկական գոյաբանական խնդիր հենց մեր բակերում, մեր քաղաքներում»,- գրել է Արա Պողոսյանը։