կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-02 19:55
Իրավական

Կրկնակի քվեարկության փորձ. ընտրողն ակնոցն էր թողել քվեախցիկում

Կրկնակի քվեարկության փորձ. ընտրողն ակնոցն էր թողել քվեախցիկում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 9/55 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության փորձ կատարվելու վերաբերյալ ահազանգի հանգամանքները: 

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում այսօր նյութեր են ստացվել թիվ 9/55 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության փորձ կատարելու մասին: 

Ըստ ահազանգի՝ ժամը 09:30-ին, Երևան քաղաքի բնակիչ Ա.Համբարձումյանը թիվ 9/55 ընտրատարածքում կատարել է կրկնակի քվեարկության փորձ: 

Քննչական բաժնում ձեռնարկվել են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել͵ որ քաղաքացի Ա. Համբարձումյանը ՀՀ ԱԺ ընտրություններին մասնակցելու նպատակով այցելել է Երևան քաղաքի 9/55 ընտրական տեղամաս͵ սահմանված կարգով ստացել քվեաթերթիկները͵ կատարել իր ընտրությունը և դուրս եկել ընտրատեղամասից։ Ըստ ընտրողի բացատրության՝ դրսում հասկացել է, որ ակնոցները մոռացել է քվեախցիկում և կրկին գնացել է ընտրատեղամաս͵ հանձնաժողովին հայտնել, որ հնարավոր է ակնոցները թողած լինի քվեախցիկում: Այդ ժամանակ հանձնաժողովի անդամներից մեկը պահանջել է նրա անձնագիրը և հայտնել, որ քաղաքացին արդեն իր քվեարկությունը կատարել է, որից հետո վերջինս բերման է ենթարկվել ոստիկանության բաժին: 

Քվեախցիկում հայտնաբերվել է քաղաքացուն պատկանող ակնոցը և հանձնվել նրան։