Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Դատարան է ուղարկվել կրկնակի քվեարկության փորձի վերաբերյալ ևս մեկ քրեական գործ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Գրառման մեջ նշված է․
«Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ ՀՀ քրեական օ¬րենսգրքի 34-153-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար Ս. Ղ.-ին առաջադրվել է մեղադրանք այն բանի համար, որ նա 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում Վանաձոր քաղաքի թիվ 23/29 ընտրատեղամասում իր անձնագրով ժամը 12:08-ին քվեարկել է, ապա նույն օրը` ժամը 19:53-ին, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, մեկից ավելի անգամ քվեարկելու դիտավորությամբ կրկին փորձել է նույն անձնագրով գրանցվել քվեարկության համար, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել` ընտրողների գրանցման սարքավորման կողմից կրկնակի գրանցման փորձն արձանագրելու պատճառով:
23․07․2021 թվականին նշված քրեական գործի նկատմամբ դատավարական ղեկավարումն իրականացնող դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը և այն ըստ էության քննելու համար ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան»։