Փոխարժեքներ
05 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Yerevan.today-ը գրում է. «Մինչ ՀՀ քննչական մարմիններին օպերատիվ տեղեկություններ տվողները Google որոնողական համակարգը համարում են վերին ճշմարտություն ու ըստ այդմ ի սկզբանե մեզ հետ կապ չունեցող գործողություններ վերագրում մեզ, իսկ օպերտիվ տեղեկություն ստացածներն էլ, առանց ուսումնասիրելու միանգամից ենթադրում, թե խոշոր հանցագործության կծիկ են բացում, պարզվում է, որ ընդամենը Google-ն ժամկետների պահպանման լուրջ խնդիր ունի և դա նոր չէ:
Համացանցում հպանցիկ ուսումնասիրության արդյունքում հանդիպեցինք դեռևս փետրվար ամսին տպագրված հոդվածի, որը վերաբերում էր Google-ի ժամկետների պահպանման խնդիրներին: Պարզվում է՝ խնդիրն առնվազն երկու տարվա է:
Բիլ Հարդզրի՝ billhartzer.com-ում 2018թ. փետրվարի 15-ին գրած ուշագրավ նյութը ներկայացնում ենք թարգմանաբար.
«Google-ը մեծ խնդիր ունի հոդվածների, գրառումների և նորությունների ժամանակացույցերի նշման հետ և դա անպայման պետք է ուղղվի: Այս շաբաթ ժամանակահատվածի թողարկման խնդիրը հանրության համար ավելի տեսանելի էր վերջին իրադարձությունների լույսի ներքո (հեղինակը նկատի ունի ԱՄՆ-ում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունը, որի մասին հրապարակումը Google-ն ժամկետների առումով սխալ է ցույց տալիս. խմբ.): Մարդիկ նշել են Google-ին, որ իրենց ժամանակացույցերը սարսափելիորեն սխալ են եղել լրատվական հոդվածների գրառումներում: Չնայած շարունակվող հրատապ լուրերին, Google-ը նշեց հոդվածի ժամանակացույցը որպես 2 օր առաջ տեղադրված:
Ինքս անձամբ գրել եմ այս մասին և այն որպես խնդիր ներկայացրել Google-ի աշխատակիցներին (անձամբ մեկ անգամից ավել): Փաստորեն, ես այս մասին ավելի քան մեկ անգամ գրել իմ կայքում, ինչպես նաև դեռ 2016 թ. նոյեմբերին:
Ոչ վեբ-կայքի սեփականատերերի մեղքով, Google-ը ժամանակացույցի նշման սխալներ ունի, և կայքը բացարձակապես ոչինչ չի կարող անել՝ Google-ին ասելու համար, թե երբ է ինչ-որ բան իրականում գրառվել: Եթե նույնիսկ ես որևէ գրառում անեմ 10:00–ին (կենտրոնական ստանդարտ ժամանակով) և Google-ը ինդեքսավորի էջի հասցեն (URL), 3 րոպեի ընթացքում այն Google-ի որոնողական արդյունքներում կլինի: Եվ Google-ը նշում է, որ այն տեղադրվել է 11 ժամ առաջ: Թարմացրեք և այն այժմ տեղադրվել է 5 ժամ առաջ: Թարմացրեք SERPs- ը (որոնման համակարգի արդյունքների էջերը) և այն 7 ժամ առաջ է տեղադրվել:
Ես արել եմ հետևյալ հետազոտությունը.
Անձամբ չեմ կարողանում պարզել, թե որտեղ է Google- ը սահմանում այն ժամանակն ու ճշգրիտ ամսաթիվը՝ երբ է ինչ-որ բան տեղադրվում: Փաստորեն, դուք կկարծեք, որ Google-ը կվերցնի սերվերի վերնագրի ամսաթիվը և ժամանակը: Բայց ոչ: Դուք կկարծեք` նրանք նույնիսկ ներքին կարգով կգրառեն այն ամսաթվերը և ժամանակը, երբ նրանք առաջին անգամ ինդեքսավորել են այդ գրառումը կամ հոդվածը: Սակայն նրանք չեն օգտագործում այն: Դա հնարավոր չէ: Նրանք օգտագործում են որևէ ամսաթիվ և ժամանակ, որն ուզում են: Ըստ իս, դա բացարձակապես իմաստ չունի: Եվ, կրկին, որոնման արդյունքների թարմացումը ցույց կտա, որ ժամանակացույցը նորից ու նորից կփոխվի:
Որքան ժամանակ Google-ը գիտի այս սխալի մասին
Սա հսկայական խնդիր է, որին Google-ն անպայման պետք է անդրադառնա, և դա արդեն ավելի քան 2 տարվա խնդիր է: Google- ն իմացել է այս խնդրի մասին (անձամբ ինքս եմ դրա մասին տեղեկացրել նրանց) ավելի քան մեկ տարի: Այն պատասխաններից մեկը, որ ես ստացա (վերապատմում եմ, թե ինչպես են արձագանքել՝ հիմնվելով հիշողությանս վրա), այն էր, որ Google-ի այն ինժեներները, ովքեր պատասխանատու էին այդ կոդի համար, հեռացվել են: Google-ի իմ անանուն աղբյուրն ինձ ասաց, որ ինժեներների այդ թիմն աշխատում էր Google-ի ալգորիթմի այլ մասերում: Հարց էր առաջանում` արդյո՞ք նրանք ունեին հասանելի որևէ մեկին, ով գիտեր կոդի այդ հատվածը, թե՝ ոչ: Ես չգիտեմ՝ Google-ում ներկա ներքին իրավիճակը, բայց կարող եմ ասել, որ սա Google-ի սխալն է, որի մասին վերջինս գիտեր առնվազն 2016-ի նոյեմբերի, երբ ես առաջին անգամ գրեցի դրա մասին (նրանք ավելի վաղ գիտեին, որ դա խնդիր է):
Google-ի ժամանակահատվածի թողարկումը դեռևս խնդիր է
Երբ ես գրում եմ այս գրառումը, այստեղ՝ Դալասում, ժամը 10:30 է (Կենտրոնական ստանդարտ ժամանակ): Ապացուցելու համար, որ սա դեռ խնդիր է, ես պատրաստվում եմ հրապարակել այս գրառումը, այն ինդեքսավորել Google-ում և հետո էկրանի նկարը տեղադրել ներքևում՝ ցույց տալով ընթացիկ ժամանակացույցը, որ Google-ն ունի այս գրառման համար:
Ահա Google-ի որոնման համակարգի արդյունքների էջերում այս գրառման նկարը (սքրինշոթը):
Ինչպես տեսնում եք, ՀԵՆՑ ՆՈՐ ՏԵՂԱԴՐԵՑԻ ՍԱ: Սակայն Google-ի որոնման արդյունքներն այժմ ցույց են տալիս, որ ես սա տեղադրել եմ 6 ժամ առաջ»:
Փաստորեն, նույն խնդիրը նաև մեզանում է: Սեպտեմբերի 11-ին, ժամը 14:00-ին հրատապ տեղեկատվություն տարածվեց, որ մեկ ժամից ԱԱԾ տնօրենը մամուլի ասուլիսով է հանդես գալիս մեկ ժամից: Yerevan.Today-ը ուղիղ եթերում ցուցադրեց մամուլի ասուլիսը: Բայց Google-ում, արդեն, հրատապ տեղեկությունը ցույց է տալիս, թե դրված է սեպտեմբերի 9-ին:
Նշենք, որ այս մասին մի թեթև ուսումնասիրության պարագայում կարող էին իմանալ ՀՀ քննչական մարմինները, ու բնավ պարտադիր չէր, որ հսկայական մասնագիտական թիմ, փորձագետներ ունեցող կառույցին ինքներս պատմեինք Google-ի սխալների մասին: Ի դեպ, համացանցում նման այլ նյութեր ևս առկա են, որոնց կանդրադառնանք առաջիկայում:
Այսպիսով, նմանատիպ բազմաթիվ նյութերի առկայությունն իսկ փաստում է խնդրի գոյությունը. և կարծում ենք՝ Քննչական կոմիտեն գոնե Yerevan.Today-ի մասով պարտավոր է գործը կարճել և անհապաղ մեզ վերադարձնել առգրաված գույքը՝ բնականաբար՝ հրապարակայնորեն ներողություն խնդրելով՝ բարի համբավն արատավորելու փորձի համար: