Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2018 թվականի սեպտեմբերի 14-ին, պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանին և Արա Թորանյանին։
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։ Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահները վարչապետի հետ քննարկել են Հայաստանում, Արցախում և սփյուռքում տիրող ընդհանուր իրավիճակն ու ներկա գործընթացները։
Այնուհետև վարչապետ Փաշինյանին ներկայացվել է ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի գործունեությունը։
Հանդիպաման ժամանակ ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը և Արա Թորանյանը շեշտել են, որ կազմակերպությունը մշտապես գործակցել է Հայաստանի և Արցախի իշխանությունների հետ, աջակցել տարաբնույթ հարցերում՝ ոչ պաշտոնական դիվանագիտության շրջանակներում ներկայացնելով Հայաստանի և Արցախի շահերը Ֆրանիսայի տարբեր քաղաքական և իշխանական շրջանակներում։
Կազմակերպությունը մեծ ջանքեր է գործադրում նաև Ֆրանսիայի հայ համայնքի միասնականությունը պահպանելու և գաղութային կյանքի զարգացումն ապահովելու համար։ Վարչապետ Փաշինյանը հայտնել է իր գոհունակությունը, որ Ֆրանսիայում առկա է այդպիսի համախմբվածություն և կարևորել սփյուռքյան կառույցների և Հայաստանի իշխանության միջև գործակցությունը՝ ի շահ համազգային խնդիրների լուծման։
ՀՅԴ հանրային կապերի գրասենյակ