կարևոր
874 դիտում, 5 ժամ առաջ - 2025-03-12 23:12
Աշխարհ

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդի ամենամյա ընթրիքին մասնակցել են Ֆրանսիայի վարչապետը եւ բարձրաստիճան պաշտոնյաներ

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդի ամենամյա ընթրիքին մասնակցել են Ֆրանսիայի վարչապետը եւ բարձրաստիճան պաշտոնյաներ

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդի ամենամյա ընթրիքին ներկա են եղել Ֆրանսիայի վարչապետը, պաշտպանության նախարարը, ֆրանսիացի քաղաքական գործիչներ, ներկա եւ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, լրագրողներ, հասարակական եւ մշակութային գործիչներ և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ։

Ելույթներով հանդես են եկել ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդի անդամ Մուրադ Փափազյանը, Արա Թորանյանը, Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն, Ֆրանսիայի ՆԳ նախարար Բրյունո Ռիթայոն եւ այլոք։

Ֆրանսիայի ՆԳ Նախարարն, անդրադառնալով Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակման հարցին՝ ընդգծել է. «Իմ մտքերը 23 անձանց՝ ներառյալ Ռուբենի հետ են այս երեկո, ով վտանգի տակ է դնում իր առողջությունն ու կյանքը այն արժեքների համար, որոնց նա հավատում է։

Ես մտածում եմ նրանց մասին և հուսով եմ, որ այսօրվա իմ խոսքերը կհասնեն Ադրբեջանի սահմաններին, որպեսզի գերիները ազատ արձակվեն»: