Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
CCAF-ը կտրականապես դեմ է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության սկզբունքին։ Մենք վճռականորեն սատարում ենք Արցախում հայ ժողովրդին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի դիրքորոշմանը, որը վերահաստատել է Արցախի ժողովրդի ինքնորոշման կամքը՝ համաձայն Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 2-րդ հոդվածի և ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջ քաշված սկզբունքների։
Միջազգային օրինականության խնդիր հանդիսացող այս իրավունքն առավել եւս անհրաժեշտ է, քանի որ արցախահայությունը էթնիկական զտումների գործընթացի թիրախ է, որն ակնհայտորեն համահունչ է պանթուրքիզմին բնորոշ ցեղասպանական նախագծի շարունակականությանը, ինչպես վկայվում է մասնավորապես 2020 թվականի սեպտեմբերի ադրբեջանական ռազմական ագրեսիայի և 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Արցախի շրջափակման միջոցով:
CCAF-ը, որը միավորում է Ֆրանսիայի տարածքում 1915 թվականի ցեղասպանության զոհերի ժառանգների կողմից ստեղծված ասոցիացիաները, բողոքում է Պատմության կրկնության ռիսկերը եւ կոչ է անում միջազգային մարմիններին զերծ պահել այս սպառնալիքից և պաշտպանել հայ ժողովրդին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի, իր պապենական տարածքներում խաղաղ և ազատ ապրելու անքակտելի իրավունքը։ CCAF-ը մասնավորապես կոչ է անում Ֆրանսիայի իշխանություններին օգտագործել իրենց ողջ կշիռը միջազգային ասպարեզում՝ պաշտպանելու ազատ և ժողովրդավարական Արցախը, ինչպես նաև Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ ընդդեմ Ալիևի ռեժիմի հանցավոր նպատակների։ Առանց արդարության և ազատության հնարավոր չէ խաղաղություն:
CCAF-ի Բարձրագոյն Մարմին
23 մայիսի, 2023 թ
*CCAF-ը համակարգող խորհուրդն է ֆրանսահայ համայնքի քաղաքական, հոգեւորական, բարեսիրական, մշակութային, կրթական, մարզական բազմաթիւ կուսակցութիւններու, կազմակերպութիւններու եւ միութիւններու: Ան նաեւ պաշտօնապէս ճանաչում ունի ֆրանսական իշխանութիւններուն մօտ որպէս համայնքի օրինական ներկայացուցիչ: