Փոխարժեքներ
12 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.56 |
EUR | ⚊ | € 411.39 |
RUB | ⚊ | ₽ 4.2196 |
GBP | ⚊ | £ 493.44 |
GEL | ⚊ | ₾ 141.1 |
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը՝ Փարիզի փաստաբանների պալատի և միջազգային քրեական դատարանի փաստաբան՝ Պարոն Սևակ ԹՈՐՈՍՅԱՆԻ միջոցով, հենց նոր կապ է հաստատել միջազգային քրեական դատարանի դատախազի հետ:
«2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 4-ը Լեռնային Ղարաբաղի (Արցախի) բնակչության դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիան պատճառ դարձավ 120 000 հայերի գաղթի և նրանց մի քանի հազարամյա քաղաքակրթական ժառանգության կորստի։
Բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև ՄՔԴ-ի առաջին դատախազ` պարոն Լյուի ՄՈՐԵՆՈ ՕՔԱՄՊՈՆ՝ պահպանել են ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված և պատերազմական հանցագործությունները՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացված վայրագությունները որակելու համար:
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ՝ պարոնայք Արա ԹՈՐԱՆՅԱՆԸ և Մուրադ ՓԱՓԱԶՅԱՆԸ վերջերս Ֆրանսիայի կառավարությանը կոչ արեցին հարցը փոխանցել ՄՔԴ՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ՝ պարոն Իլհամ Ալիևի նկատմամբ հետաքննություն սկսելու նպատակով։
1915 թվականից ի վեր սա երկրորդ անգամն է, որ հայերը բախվում են արդարադատության նման ժխտման։ Այս իրավիճակն անթույլատրելի է։ Միջազգային քրեական դատարանի նպատակն է չեզոքացնել ցեղասպան առաջնորդներին և վերջ դնել ժխտողականության բոլոր ձևերին:
Ամփոփելով վերոշարադրյալը և հիմք ընդունելով Հռոմի ստատուտի 15-րդ հոդվածը,
Հաագայի դատախազին խնդրում են՝
– համարել, որ 2020-2023 թվականներին Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ կատարված հանցագործությունների համար առկա են հետաքննություն սկսելու ողջամիտ հիմքեր,
– դիմել Նախաքննական պալատին՝ Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի նկատմամբ դատարանի տարածքային իրավասության հետ կապված հարցով,
– ձերբակալության միջազգային օրդեր արձակել՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ՝ պարոն Իլհամ Ալիևի և բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր մասնակցել են 2020-2023 թվականներին Լեռնային Ղարաբաղում կատարված հանցագործություններին»,- նշված է հայտարարության մեջ: