կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-11-30 17:59
Քաղաքական

Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահներ են ընտրվել Մուրադ Փափազյանը և Արա Թորանյանը

Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահներ են ընտրվել Մուրադ Փափազյանը և Արա  Թորանյանը

Նոյեմբերի 24-ին Դեսինի Հայ հուշագրության կենտրոնում տեղի են ունեցել Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) նոր վարչության, իսկ այնուհետեւ՝ նախագահության ընտրությունները, տեղեկացնում է  «Նոր Յառաջ»-ը։

Ինը հոգուց կազմված նոր վարչակազմն ընտրվել է Ֆրանսիայի երեք շրջաններից (Հյուսիս, Կենտրոն եւ Հարավ)՝ երեքական պատգամավորներով։ Բարոյական, ֆինանսական եւ քաղաքական տեղեկագրերի ընդունելուց հետո երեք շրջանների 27 պատգամավորները 24 կողմ, մեկ դեմ, մեկ անվավեեր եւ մեկ սպիտակ քվեով՝ երեք տարով վերստին CCAF-ի համանախագահ են ընտրել Մուրադ Փափազյանին եւ Արա Թորանյանին։