|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Սեպտեմբերի 9-ին, ժամը 17:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան - Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի» ոլորաններ կոչվող տարածքի արագաչափի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին. կա երկու տուժած (մեկն արգելափակված է). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Ո.) դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել է ծառին. վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:
Փրկարարները Ա. Ո.-ի (1975 թ.) ոտքը դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Տուժածը հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: