|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Օգոստոսի 26-ին, Ժամը 10։48-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալիշկա-Վայք ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 131-րդ կմ-ին «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արամ Բ․, ծնված 1991 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (15 մետր) և բարձրացել մոտակա բլրի վրա․ տուժածներ չկան:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված։