Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեպտեմբերի 13-ին, ժամը 20:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բազմաբերդ գյուղի խաչմերուկին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին «Mitsubishi pajero io» մակնիշի ավտոմեքենան (վարորդը` Պ. Կ.) բախվել է կայանած «КамАЗ» մակնիշի ավտոմեքենային (վարորդը` Վ. Զ.):
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ՓԾ ծառայության կազմակերպման վարչության հատուկ պարեկային ջոկատի հրամանատարի տեղակալ, փ/ծ կապիտան Հ. Խ.-ն «Mitsubishi pajero io» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Հ. Կ.-ին (1955 թ.), Ի. Մ.-ին (1952 թ.), Ե. Ա.-ին (1980 թ.), Ն. Կ.-ին (1969 թ.) դուրս է բերել ավտոմեքենայից և ցուցաբերել առաջին բուժօգնություն: Վերջիններս հոսպիտալացվել են Թալինի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տուժածներին մոտեցրել շտապօգնության մեքենային: