Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուլիսի 22-ին, ժամը 11:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Սևան ավտոճանապարհին՝ Գագարին գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, տուժածներին դուրս են բերել քաղաքացիների ուժերով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Սևան Մ-4 ավտոճանապարհի 51-րդ կմ-ին բախվել են «Օpel Astra G» (վարորդը՝ Հ. Գ., 1992 թ.) և «Mercedes E200» մակնիշերի (վարորդը՝ Ա. Ա., 1980 թ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Օpel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել. ուղևորները՝ Ս. Ու.-ն (1953 թ.), Ա. Ու.-ն ( 2007 թ.), Ա. Ու.-ն (2005 թ.) և «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել են Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: