Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուլիսի 18-ին, ժամը 16:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սևան-Գետափ-Մարտունի Մ-10 ավտոճանապարհի 47-րդ կմ-ին բախվել են «Opel» մակնիշի (վարորդը՝ Կ. Ջ., ծնված 1972 թ.) և «ԿամԱԶ» մակնիշի (վարորդի ինքնությունը չի պարզվել) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Է. Բ.-ն (1998 թ.), Խ. Լ.-ն (1997 թ.) և Մ. Չ.-ն (1992 թ.), քաղաքացիների ուժերով դուրս են բերվել և շտապօգնության մեքենայով տեղափոխվել Գավառի ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և դուրս բերել «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդին, ով քաղաքացիների ուժերով տեղափոխվել է Գավառի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: