կարևոր
550 դիտում, 2 շաբաթ առաջ - 2024-12-05 16:16
Հասարակություն

Մի բան եք բերում առաջ, առանց մեր կարծիքն ու առաջարկությունները հաշվի առնելու․ Արման Ղազարյա

«Մի բան եք բերում և մեծ առոգանությամբ բրդում եք առաջ, բա մեր կարծիքն ու առաջարկությունները ո՞վ է հաշվի առնելու»,-այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը։

«Բազմաթիվ առաջարկություններ ենք ներկայացրել կարճ ժամանակահատվածում, բայց լսել ենք միայն պատճառաբանություններ։ Ասում եմ, որ կա հստակ քաղաքական խնդիր, եթե ժամանակավոր պաշտոնակատարը լինելու է այն մարդը, ով կլինի ցուցակի առաջին համարում, ուրեմն այդտեղ կա ընտրական խտրականություն, կարգավորեք այդ ինստիտուտը, լուծում եք մի խնդիր վնասելով երկրորդին»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում