|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ունենք փորձ, գիտելիք և հավատամք, որ կարող ենք ծառայել Հայաստանին: Այս մասին ՀՀԿ գրասենյակում կուսակցության նախընտրական ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց Արփինե Հովհաննիսյանը:
«Մենք պատասխանատու ենք մեզ զգում, որովհետև մարդը պատասխանատու է նաև այն դեպքում, երբ չի խոչընդոտում այն ամենին, ինչ տեղի է ունեցել, բայց երբ դիտորդի կարգավիճակում ես, դու կրկին պատասխանատու ես: Մենք չենք ուզում լինել դիտորդի կարգավիճակում: Երկրորդ՝ մենք ամբողջությամբ գիտակցել ենք մեր քաղաքական ուղին՝ այն բացթողումները, որոնք ունեցել ենք, և այն ձեռքբերումները, որոնք ունեցել ենք: Ունենք փորձ, գիտելիք, ցանկություն, հավատամք, պատրաստակամություն, որ կարող ենք ծառայել Հայաստանի Հանրապետությանը, կարող ենք ներկայացնել ՀՀ-ի շահը, որտեղ էլ դա պետք լինի»,- շեշտեց նա: