Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փաստաթուղթը չպետք է ձեռքի հետ, ոտքի վրա բերել ԱԺ և շտապ ընդունել, ցանկացած փաստաթուղթ պետք է ունենա ձև և բովանդակություն. ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց Աժ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, որ կառավարության կողմից հրավիրված ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ընտրական բարեփոխումների հարցը:
Շարմազանովը հիշեցրեց, որ գործող իշխանությունը, երբ ընդդիմություն էր, քննադատում էր նախկին իշխանություններին այն բանի համար, որ նախագծերը խորհրդարան էին բերվում հապշտապ: «Հիմա կառավարություն-ԱԺ հարաբերություններում որևէ բան չի փոխվել: Խնդրում և պահանջում եմ` այսուհետ ցանկացած օրենսդրական նախաձեռնություն բերելով, առաջնորդվել ոչ թե քաղաքական շահով, այլ օրենքին տալ համապատասխան բովանդակություն»,- ասաց նա:
Շարմազանովը հորդորեց հաշվի առնել հնչած մտահոգությունները: «Չկա մի քաղաքական ուժ, որը դեմ է փոփոխությունների գաղափարին, բայց ինչպե՞ս պետք է դրանք իրագործվեն: Համամիտ եմ Արամ Սարգսյանի հետ, որ վհուկների որս չպետք է լինի: Էդ մոլուցքից դուրս եկեք՝ մարդկանց բռնելու: Կա հանրային իրազեկման խնդիր: Տեսականորեն` պոտենցիալ կաշառք տվողը հասկանում է` բա էս ժողովուրդը տատիկ է, պապիկ է: Խնդրում եմ, շատ լուրջ վերաբերվեք: Մենք ձեր կցորդը չենք, գնացեք՝ վերանայեք»,- ասաց նա: