Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Կարգին , ավելի հստակ, արդեն անկարգ հայկոներին, նրանց, ում թվում է պետություն եւ երկիր կառավարելը լրագրողական նյութ գրել է կամ՝ սերիալում նկարվել, նաեւ նրանց, ովքեր իրենց աչքի գերանները չեն տեսնում, չտեսնելու տալով ուրիշներին են քարկոծում, տղաներ, տղեկներ, երկիրն ու պետությունը ՖԲ տիրույթ չէ, սոցիալական ցանց չէ, ընդհանրապես՝ ցանց չէ, շատ ավելի լուրջ եւ պատասխանատու կառույց է, եւ պիտի ասեմ , քանի դեռ չունեք ՊԵՏԱԿԱՆ մտածողություն, չեք պատկերացնում ՊԵՏՈՒԹՅԱՆ կարեւորությունը, արտաքին ու ներքին աշխարհների հետ հանահունչ եւ կշռադատված, խելացի, սինխրոն աշխատանքը, դուք տանուլ եք տալու եւ տանուլ եք տալու ցավալիորեն․․․
Լրջացեք, այո, իշխանությունն այսօր դուք եք, իրացրեք այդ իշխանությունը ՊԵՏԱԿԱՆ մտածողությանը համահունչ, լուրջ եւ լրջմիտ, մի գնացեք ձուկ ուտելու Արցախի անկախության օրը, գնացեք Արցախ, եթե դուխ ունեք, լրջացեք․․․Հակառակ դեպքում ձեր սրած մախաթը կմտնի ․․․գիտեք թե ուր․․․Եվ խնդրանք՝ այստեղ չհիշատակել տուշոկա եւ այլ բաներ,լրջացեք, հակառակ դեպքում կլրջանաք հասարակության պարտադրանքով, քանի որ միայն խոսքով, լայֆով եւ սելֆիով երկիրը չեն պահում, մարդկանց հաց ու ջուր չեն տալիս, ի վերջո թեւերդ քշտեք ու աշխատեք հանուն Հայաստանի Հանրապետության եւ ոչ թե հանուն լայքերի եւ ՖԲ տիրույթներում թափառելու․․․Ցայսօր դեռ մատներդ մատներիդ չեք խփել եւ հասարակությունն արդեն կամաց-կամաց տեսնում է ձեր անգործությունը»: