Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ պատասխանեց քաղաքացիների հարցերին: Հարցին, թե ինչ ընթացքի մեջ է Շանթ Հարությունյանին ազատ արձակելու հարցը, մանավանդ որ նրա որդին մի քանի անգամ հրապարակավ դիմել է վարչապետին, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ վարչապետ դառնալուց հետո իր ուշադրության կենտրոնում է քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը:
«Ինձ համար կարևոր էր հասկանալ, ինչ օրինական լծակներ կան, մասնավորապես Շանթ Հարությունյանի ազատ արձակման գործով: Մեխազնիզմը հետևյալն է, որ դե յուրե դատապարտված անձի պահման ռեժիմը ազատազրկման ներքո փոխվում է, այսինքն տեղափոխվում է բաց կալանք, որից հետո նրան տրվում է արձակուրդ, և նա, ըստ էության 24 ժամ ազատության մեջ է լինում, պայմանով, որ ժամանակ առ ժամանակփկգնա ինչ-որ տեղ և կստորագրի: Հենց այս մեխանիզմով նպատակադրվել էինք ազատ արձակել Շանթ Հարությունյանին: Սակայն նա հրաժարվել է օգտվել այդ մեխանիզմից, հրաժարվել է դիմում գրել, ինչը օրենքի պահանջ է: Շանթ Հարությունյանը պահանջում էր, որ իրեն արդարացնեն: Ես բացատրեցի Շանթ Հարությունյանին, որ պարտավորվել եմ դատական իշխանությանը հրահանգներ չտալ, ու չեմ կարող զանգել ու ասել, որ նրան արդարացնեն: Դա սխալ ճանապարհ է»,-ասաց վարչապետը:
Վարչապետը ընկերաբար խնդրել է նրան գրել այդ դիմումը, իր ընկերները նույն կերպ են վարվել ու ազատ արձակվել, սակայն նա հրաժարվել է: Ըստ վարչապետի, բանտը մի տեղ չէ, որտեղ բանավոր խոսքի հիման վրա ազատ են արձակվում, դրա համար անհրաժեշտ է դե յուրե փաստաթուղթ, որի հիմքով բանտի դռները կբացվեն:
«Ինչու՞ ենք այս հարցը այսքան ծանրացնում:Ցանկացած պահի, երբ Շանթ Հարությունյանը թուղթը կստորագրի, նա կհայտնվի ազատության մեջ»,- ասաց վարչապետը: