Փոխարժեքներ
15 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.12 |
EUR | ⚊ | € 450.36 |
RUB | ⚊ | ₽ 4.6192 |
GBP | ⚊ | £ 521.31 |
GEL | ⚊ | ₾ 141.63 |
«ՊՆ-ն այնքան է տարվել փաշինյանական «բեզպրեդելությամբ», որ որոշել է կարելի է օրենք խախտել, իրեն հասցեագրված գրություններին չարձագանքել: Նույնիսկ այն դեպքում, որ գրությամբ ստիպված հիշեցնում ես, որ սահմանված ժամկետում չեն պատասխանել գրությանդ, կրկին նույն դատարկությունն է»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նա գրել է, որ Սուրեն Պապիկյանն ամեն ինչի ժամանակ գտնում է` ստատուս գրելու, տեսանյութեր շեյր անելու, տարբեր կալիբրի հյուրեր ընդունել-ճանապարհելու, բայց օրենքի պահանջ կատարելու տրամադրություն չունի:
«Երևի վերևից պահանջ կա` ընդդիմության համար ամեն ինչ փակ է, իսկ արտաքին հովանավորներն էլ ամեն ինչի վրա աչք են փակում` կանցնի կգնա:
Չի´ անցնի»,- նշել է Տիգրան Աբրահամյանը։