Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տասնյակ դեպքեր են եղել, որ ստուգվել են բարձրաստիճան պաշտոնյաների որդիների` զինծառայությունից ազատման հիմքերը, և այդ դեպքերով զբաղվում են դատախազությունը և իրավապահ մարմինները. այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Հարցին` իր վարչապետության ժամանակ եղե՞լ են դեպքեր, երբ որևէ պաշտոնյա դիմի իրեն որդու զինծառայության հարցով, Փաշինյանը պատասխանեց. «Զարմանալի է, որ կարող է հեղափոխությունից հետո որևէ պաշտոնյա իր որդու զինծառայության համար դիմի ինձ: Իհարկե, նման դեպքեր չեն եղել: Լինում են դեպքեր, երբ ծառայության հետ կապված ինչ-որ հարցեր ծագում են: Նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների որդիներ այս պահին ծառայում են բանակում, ներառյալ` իմ որդին: Որդուս մասին գրել էին՝ վարձով տուն են ման գալիս Ստեփանակերտում: Լավ է` չէին գրել՝ առանձնատուն են կառուցում, որ այնտեղ ապրի: Ես ամոթալի եմ համարում նման լուրերի հրապարակումը, որովհետև գիտեմ, որ նույնիսկ այդ լուրերի հեղինակները գիտեն, որ գրում են բացարձակ ստի մասին»:
Վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, որ իր որդին ծառայում է զորամասում և սովորական շարքայինի կյանքով ապրում: «100 տոկոսով կատարում է բոլոր այն պարտականությունները, որոնք ենթադրվում է, որ պետք է կատարի շարքայինը: Ավելին ասեմ՝ ընթացակարգերով նախատեսված էր, որ նա պետք է որոշակի ժամանակահատվածում ուսումնական զորամաս տեղափոխվի, բայց ես խնդրել եմ, որ նա ծառայության վայրը չլքի, որովհետև ես հասկացել եմ, որ եթե ինքը բոլորի նման մի քանի ամսով գա` Հայաստանում ծառայելու, դա ինչպիսի մեծ աղմուկ կառաջացնի: Կասեն՝ շոու էր, հիմա երևի «Մարիոթ»-ում է ծառայում»,- ասաց Փաշինյանը:
Հարցին էլ` որդին գո՞հ է բանակում տրվող սննդից, նա բացասական պատասխան տվեց, տեղեկացրեց, որ քանի անգամ անձամբ է եղել դիրքերում, փորձել ուտելիքը, և այն սարսափելի է: «Մենք այդ խնդրով զբաղվել ենք, զբաղվում ենք ու զբաղվելու ենք, բայց պետք է պատկերացնենք նաև ծավալները: Ծառայության հետ կապված ամենամեծ շոկերից մեկն այն էր, որ ստացանք հեռախոսազանգ` ինձ համար էս ուղարկեք, էն ուղարկեք: Դա շատ վատ ազդակ էր»,- ասաց Փաշինյանը:
Նա հայտնեց, որ զինվորների ներքնաշորերի հետ կապված մեխանիզմի փոփոխություն են իրականացնում:
«Այո, մենք այդ ոլորտում խնդիրներ ունենք: Բայց մարդիկ կան, որ մեծ-մեծ խոսում են: Այդ մարդկանց պետք է տանենք, տանք էդ տուշոնկեքն ու ասենք՝ դե սրանով ապրի և դուրս արի քարոզարշավ անելու»,- նշեց Փաշինյանը:
Նա անդրադարձավ նաև ժամանակին ժամկետային զինծառայությունից իր ազատվելուն: «Դրա վերաբերյալ աղմուկներ են եղել մամուլում, և ես մանրամասն պարզաբանումներ եմ տվել: Դա տեղի է ունեցել 1991 թվականին ընդունված` զինապարտության օրենքի համաձայն, ըստ որի՝ եթե երկու ավագ եղբայրները ծառայած են լինում բանակում, երրորդն ազատվում է բանակից»,- հայտնեց Փաշինյանը: