|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ըստ օրենքի՝ ընդդիմությունը պետք է ունենա ԱԺ փոխնախագահ, դա սահմանադրական փոփոխություններով ամրագրված պահանջ է՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ՀՅԴ Հայաստանի 24-րդ Գերագույն ժողովից հետո կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ընդունելի է որ նա լինի ԱԺ փոխնախագահ «ազգադավ իշխանության» պարագայում։
«Դա օրենքի պահանջ է, այդ հնարավորությունները ևս պետք է օգտագործի ընդդիմությունը իր պահանջներն առաջ տանելու համար, այդ թվում և 3 հանձնաժողովների նախագահներ ունենալը, որոնք, ըստ օրենքի, բաժին են ընկնելու ընդդիմությանը։ Դա մենք չենք դիտարկելու ինչ-որ մեկին պաշտոնի բերելու փորձ, այլ ևս մեկ հնարավորություն մեր պայքարին լրացուցիչ ուժ տալու համար։ Դա օրենքով ամրագրված պահանջ է»,-ընդգծեց Իշխան սաղաթելյանը։
Նա վստահեցրեց՝ ի դեմս «Հայաստան» դաշինքի որևէ համագործակցության, կուլիսային պայմանավորվածության այս իշխանության և խորհրդարանական խմբակցության հետ չեն գնալու, դա պարզապես բացառում են։
Մանրամասն՝ տեսանյութում․