|
Փոխարժեքներ
16 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե բավականին ուշագրավ է եղել կառավարության կադրերի վարչության պետի, այն է` ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի մոր աշխատանքից ազատման պատմությունը:
Հիշենք` Փաշինյանի որոշմամբ, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի` «դիջեյ Էդոյի», շքեղ «պասով» աշխատանքից ազատվեցին արարողակարգի պատասխանատու Ալեքսանդր Մխիթարյանը, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Սարգսյանն ու կադրերի եւ անձնակազմի կառավարման վարչության պետ Մարգարիտ Ազարյանը:
Տիկին Մարգարիտը Ալիկի ու Արթուրի համար փորձել է բարեխոսել վարչապետի մոտ, ասել, որ նրանք նորմալ աշխատողներ են, ինչին «միահեծան-գոռոզ ցար», վերջին շրջանում Վանեցյանի (եւ ոչ միայն նրա) աճող ռեյտինգի նկատմամբ «նեպրիյազն» ունեցող Փաշինյանը պատասխանել է` եթե նրանց ազատումը քեզ այդքան անհանգստացնում է, կարող ես դու էլ դիմում գրել-գնալ: Եվ Մարգարիտ Ազարյանը գրել է»:
Մանրամասները`թերթի այսօրվա համարում: