կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-05 17:16
Քաղաքական

Շանթ Հարությունյանը պատրաստվում է պայթեցնել նախագահականը

Շանթ Հարությունյանը պատրաստվում է պայթեցնել նախագահականը

Քիչ հետո Ազատության հրապարակում կմեկնարկի Գայ Ֆոքսի դիմակներով երթը, որի մասնակիցներին կառաջնորդի քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանը:

 

Նշենք, որ այսօր աշխարհի տարբեր քաղաքներում նշվում է Անոնիմուսների օրը: Մարդիկ Գայ Ֆոքսի դիմակներով երթեր և ցույցեր են կազմակերպում` պահանջելով ավելի արդար կառավարում, ավելի արդար իշխանություն: Գայ Ֆոքսը Անգլիայի խորհրդարանի շենքը պայթեցնելու միջոցով ցանկանում էր սպանել Յակոբ 1-ին և փոխել Անգլիայի իշխանությունը:

 

Շանթ Հարությունյանը, ով պատրաստվում է հետևել Ֆոքսի օրինակին, Ազատության հրապարակում հայտարարեց, թե մտադիր է դեկտեմբերի 2-ին դյուրավառ հեղուկով շշերով պայթեցնել Հայաստանի նախագահի նստավայրը:

 

Դիմակներով երթին մասնակցելու համար Ազատության հրապարակ էր եկել նաև ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի քրոջորդին` Վրեժ Զատիկյանը, ով նաև Շանթ Հարությունյանի ընկերն է: Նա yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այս կերպ մտադիր է պայքարել այն անարդարությունների դեմ, որն առկա է Հայաստանում, սակայն Զատիկյանը միաժամանակ նշեց, որ կողմ չէ Շանթի` բռնությամբ հեղափոխություն կատարելու մտադրությանը:

 

Շանթ Հարությունյանը ամիսներ առաջ էր հայտարարել Հայաստանում հեղափոխություն անելու մտադրության մասին եւ նշել նաեւ, որ հեղափոխությունը սկսելու է 2013-ի նոյեմբերին: Նա ասել էր, որ ինքն իրականացնելու է արժեքային հեղափոխություն, քանի որ Հայաստանի խնդիրների առանցքում արժեքային դեգրադացիան է: