|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Երևանի ավագանու ընտրություններին, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 23-ին, ոստիկանությունը բացառում է ընտրակաշառքի հնարավորությունը. լրագրողների հետ զրուցում նման բան է հայտարարել ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
«Մենք տիրապետում ենք ընտրակաշառք տալու ցանկացած մեխանիզմի, անգամ ոչ բացահայտ տեխնոլոգիաներին և խստորեն վերահսկելու ենք այդ ամենը: Թույլ տվեք չբացահայտեմ այդ ձևերը: Ոստիկանությունը նորամուծություն ունի՝ այսուհետ մենք բարեխիղճ ենք ծառայելու»,- նշեց Օսիպյանը:
Անդրադառնալով նախորդ ընտրությունների ժամանակ ընտրակաշառքի դեպքերին՝ Օսիպյանն ասաց, որ լրագրողների տեսանյութերն արձանագրել են որոշ դեպքեր և հույս հայտնեց, որ այս անգամ էլ լրատվամիջոցները կաջակցեն ոստիկանությանը: