| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Կառավարության նիստից հետո ոստիկանապետ Վալերի Օսիպյանն անդրադարձավ վարչապետի անհապաղ հանձնարարականին` իրականացնել ռեյդեր: Ըստ ոստիկանապետի` վարչապետի հանձնարարականը ուշացումով չի կատարվել, այլ իրականացվել է անհապաղ, հանձնարարականի արդյունքներն արդեն կան, սակայն ամեն ինչ չէ, որ կարող են հրապարակել: Ոստիկանությունը մշտապես ստանում է օպերատիվ տեղեկություններ` փորձելով ստուգել դրանց հավաստի լինելը:
«Ոստիկանությունը ոչ թե հաճույք է ստանում որևէ մեկին գետնին պառկեցնելուց կամ պատին ու մեքենային դեմ տալուց, այլ դա օրինական գործընթաց է: Ստուգումները պայմանավորված են նրանով, որ այդ մարդկանց մոտ զենք կա, մենք ստուգում ենք` օրինակա՞ն է այդ զենքը, թե՞ ոչ: Զինված քաղաքացին միշտ վտանգ է ներկայացնում ոստիկանության ու քաղաքացիների համար»,- ասաց Օսիպյանը:
Նա դատապարտեց բարձրաստիճան պաշտոնյաների գաղտնալսման փաստը, քանի որ դա օրենքի կոպիտ խախտում է:
Ինչ վերաբերում է որոշ գործարարների թիկնապահներին բերման ենթարկելուն կամ ռեյդերին, Օսիպյանը նշեց, որ խնդիրն այն է, որ այդ թիկնապահները շարասյունով են երթևեկում: Նրա խոսքով` ոստիկանությունը բողոքներ է ստանում քաղաքացիներից, որ շարասյունով երթևեկելը խոչընդոտում է երթևեկությանը: Խոսքը ոչ թե ուղեկցման մասին է, այլ թե երկրորդ մեքենան ինչ կարգավիճակով է ուղեկցում առաջին մեքենային: